Նավալնիի վերաբերյալ Բեռլինի և Վարշավայի խոսակցության գաղտնի ձայնագրությունը

Աշխարհ 05.09.2020   10:38   87

Բելառուսական պետական լրատվամիջոցները հրապարակել են Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի վերաբերյալ Բեռլինի և Վարշավայի բանակցությունների՝ Մինսկի գաղտնալսած ձայնագրությունը:

«ՌԻԱ նովոստի»-ն հրապարակել է այս երկխոսության սղագրությունը, որում, մասնավորապես, ասված է.

Վարշավա - Ողջույն, բարի օր, Նիք: Ինչպե՞ս են մեր գործերը:

Բեռլին - Կարծես, թե ամեն ինչ ըստ պլանի է ընթանում: Նավալնիի վերաբերյալ նյութերը պատրաստ են: Կտրամադրվի կանցլերի գրասենյակին: Մենք սպասում ենք նրա հայտարարությանը:

Վարշավա - Թունավորումը հաստատվեց, ճի՞շտ է:

- Լսեք, Մայք, այս դեպքում դա այդքան էլ կարևոր չէ: Պատերազմ է ընթանում: Եվ պատերազմի ժամանակ բոլոր մեթոդները լավն են:

Վարշավա - Համաձայն եմ: Անհրաժեշտ է խեղդել Բելառուսի գործերի մեջ Պուտինի քիթը խոթելու ցանկությունը: Ամենաարդյունավետ միջոցը նրան խեղդելն է Ռուսաստանի խնդիրներով, և դրանք շատ են: Առավել ևս, որ մոտ ապագայում նրանց սպասվում են ընտրություններ, քվեարկություններ Ռուսաստանի մարզերում:

Բեռլին- Սա այն է, ինչ անում ենք: Ինչպե՞ս են ձեր գործերը Բելառուսում:

Վարշավա - Անկեղծ ասած, այնքան էլ լավ չեն: Պարզվեց, որ նախագահ Լուկաշենկոն պինդ ընկույզ է: Նրանք պրոֆեսիոնալ են և կազմակերպված: Հասկանալի է, որ Ռուսաստանը նրանց աջակցում է: Պաշտոնյաներն ու զինվորականները հավատարիմ են նախագահին: Առայժմ աշխատում ենք: Մնացածը հանդիպմանը կասեմ՝ ոչ հեռախոսով:

Բեռլին - Այո հասկանում եմ: Կհանդիպենք ուրեմն, ցտեսություն»։



 Պիտակներ
         Նավալնիի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb