Նատրոն լիճը Տանզանիայում

Art News 09.02.2020   21:30   827

Տանզանիայում՝ Քենիայի հետ սահմանի վրա է գտնվում Նատրոն աղի լիճը։ Նրա խորությունը 3 մետրից ավելին չէ, իսկ լճի գլխավոր առանձնահատկությունը ալկալիականությունն է։

Չնայած խիստ պայմաններին, լիճը անկենդան չէ։ Նրանում ապրում ու բազմանում են ամենատարբեր տեսակի ջրիմուռներ ու այլ միկրոօրգանիզմներ, ինչպես նաև ալկալիային թելապիա տեսակի ձկները։ Հենց յուրահատուկ ջրիմուռներն են տարվա մեջ մի քանի անգամ գունավորում լիճն ու նրա արտաքին տեսքը երկնային են դարձնում։

Լճի ջրերի կազմում նատրոն հազվադեպ հանդիպող հանքանյութ կա, որի անունով էլ այն ստացել է իր անունը։ Անապատային տարածքում տեղավորված գեղեցիկ այս լիճը հազվադեպ ֆլամինգո թռչունների բնակատեղի է։

Բոլոր թռչունների ու կաթնասունների համար Նատրոն լճի ջրերին դիպչելը հավասարազոր է մահվան։ Լճում թունավոր նյութերի պարունակությունը շատ մեծ է։

Լճի ափին զբոսնելը հետաքրքիր կլինի նաև նրանց համար, ովքեր անտարբեր չեն սարսափ ֆիլմերի ու վամպիրների մասին պատմությունների հանդեպ։ Այստեղ՝ չորացած ծառերի ու թփերի մոտ, լիճն ընկնելու անզգուշությունն ունեցած թռչունների ու չղջիկների մումիայի վերածված մարմիններ կտեսնեք։ Ժամանակի հետ դրանք հանքային նյութերով են պատվում ու նմանվում են սարսափելի քարե արձանների։

Առաջին անգամ կենդանիներին սպանելու լճի հատկության մասին հասարակությանը տեղեկացրել է լուսանկարիչ Նիկ Բրանդտը, որը Նատրոնի ափին ազդեցիկ ֆոտոսեսիա է անցկացրել։ Տեղացիները հավատում են լճի գերբնական ուժերին ու այն «արյունոտ» են անվանում։ Հենց տեղացի շամաններն են մի քանի տարի առաջ համոզել լճի ափին աղամշակման գործարան բացել։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         սյուրռեալիստական բնապատկերներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon