ՆԱՏՕ զորավարժություններ է անցկացնում Սև և Էգեյան ծովերի օդային տարածքներում

Աշխարհ 26.05.2021   16:00   60

Ամերիկյան ռազմաօդային ուժերը, ՆԱՏՕ-ի դաշնակից հինգ երկրների այլ ստորաբաժանումների հետ համատեղ զորավարժություններ են անցկացրել Սև և Էգեյան ծովերի օդային տարածքներում։

Այս մասին հայտնում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։

Ըստ աղբյուրի, ամերիկյան B-52H Stratofortress կործանիչը ուսումնավարժական թռիչքներ իրականացրել է Սև և Էգեյան ծովերի՝ միջազգային տարածքի երկնքում։

Հայտնի է, որ զորավարժություններին մասնակցել են նաեւ Ռումինիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Հունգարիայի, Իտալիայի ռազմաօդային ուժերին պատկանող կործանիչները։ Այդ զորավարժություններով, ըստ հայտարարության, Միացյալ Նահանգները ցույց է տալիս, որ հավատարիմ է ՆԱՏՕ-ի կոլեկտիվ անվտանգությանը եւ նպաստում է եվրոպական ռեգիոնում կայունությանը։

 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb