ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի Ռուսաստանի «ագրեսիվ գործողություններին»․ Սթոլթենբերգ

Աշխարհ 28.01.2021   09:22   52

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Դաշինքի ռազմական կոմիտեի անդամներին խնդրել է աջակցել իրենց երկրների պաշտպանական ներուժին, այդ թվում`պատրաստ լինելու համար արձագանքելու Ռուսաստանի «ագրեսիվ գործողություններին»: Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ստյուարտ Պիչի հայտարարության մեջ, որը հրապարակվել է դաշինքի կայքում:

Գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշնակիցները պետք է «ավելացնեն պաշտպանական ծախսերը, ներդրումներ կատարեն ժամանակակից կարողությունների վրա և ապահովեն ՆԱՏՕ-ի զինված ուժերի մարտական պատրաստությունը» արձագանքելու «այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները, ահաբեկչությունը և Չինաստանի վերելքի հետ կապված ռիսկերը»:

2020-ի դեկտեմբերին Սթոլթենբերգը հայտարարել էր, որ Ռուսաստանը սպառնալիք չի ներկայացնում ՆԱՏՕ-ի համար:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb