ՆԱՏՕ-ն մեղադրում է Ռուսաստանին ԵԱՀԿ աշխատանքը խափանելու համար

Աշխարհ 02.04.2021   16:00   60

«ՆԱՏՕ-ի դաշնակիցներն հանդիպել են Հյուսիսատլանտյան խորհրդի շրջանակներում` մտքեր փոխանակելու Սևծովյան տարածաշրջանում առկա իրավիճակի անվտանգության վերաբերյալ: Դաշնակիցներն իրենց մտահոգություններն են կիսել Ուկրաինայի տարածքում և սահմանների երկայնքով վերջին շրջանում Ռուսաստանի ռազմական լայնամասշտաբ ակտիվության վերաբերյալ», – հայտարարել են ՆԱՏՕ-ում:

Դոնբասում հակամարտության սրումը տեղի է ունեցել անցած ուրբաթ, մարտի 26-ին, Դոնեցկի շրջանի Շումի գյուղի մոտակայքում, որտեղ չորս ուկրաինացի զինվոր է զոհվել:

Մինչ այդ՝ 2020 թվականի հուլիսի 27-ին, ԵԱՀԿ միջնորդությամբ համաձայնագրեր էին ստորագրվել՝ լարվածությունը դեէսկալացնելու վերաբերյալ։


 Պիտակներ
         ԵԱՀԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb