ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Թրամփի երկրպագո՞ւ

Աշխարհ 07.06.2019   18:48   187
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին իր երկրպագուն է համարել: Այդ մասին Թրամփը հայտարարել է հունիսի 6-ին Fox News հեռուստաալիքում հրապարակված հարցազրույցում։

Նրան խնդրել են մեկնաբանել այն քննադատների կարծիքը, որոնք երկու տարի առաջ ԱՄՆ-ի համար մեկուսացում էին գուշակում ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրներից՝ ամենակարճ ժամկետում պաշտպանական ծախսերը համախառն ներքին արդյունքի մինչև 2 տոկոս հասցնելու պահանջի պատճառով:

«ՆԱՏՕ-ն անկում էր ապրում: Եթե նայեք վերջին 15 տարում ՆԱՏՕ գնացող փողերը, ապա դրանք անշեղորեն կրճատվում էին, իսկ այժմ դա միանգամայն արժանի բան է»,- պատասխանել է Թրամփը:

Նա Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարին համարել է «ԱՄՆ-ի նախագահի «ամենահավատարիմ երկրպագուն»: «Ստոլտենբերգն ասում է, թե, հնարավոր է՝ առանց Թրամփի չէր լինի ՆԱՏՕ-ն»,-նշել է ԱՄՆ ղեկավարը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Յենս Ստոլտենբերգ, Թրամփ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon