ՆԱՏՕ-ի ղեկավարը Պուտինի հետ անձամբ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել

Աշխարհ 23.12.2019   20:13   182
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը պատրաստ է անձնական հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու դաշինքի եւ Մոսկվայի հարաբերություններում առկա դժվարությունները: Այդ մասին նա հայտարարել է դեկտեմբերի 23-ին DPA գործակալությանը տված հարցազրույցում։

«Եթե լինեն համապատասխան շրջանակային պայմաններ, ես հանդիպում կունենայի նախագահ Պուտինի հետ»,-ասել է Ստոլտենբերգը: Նրա կարծիքով՝ հենց այն ժամանակ, երբ բարդություններ կան հարաբերություններում, կարեւոր է միասին նստել բանակցությունների սեղանի շուրջը:

«Ռուսաստանը մեր խոշորագույն հարևանն է, ինչն այդպես էլ կմնա»,-արձանագրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նա կարծում է, որ, նույնիսկ եթե տեսանելի ապագայում Մոսկվայի հետ հարաբերությունները չբարելավվեն, հարկ է, որ դաշինքն ի վիճակի լինի «կառավարել» այդ հարաբերությունները, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:



 Պիտակներ
         ՆԱՏՕ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon