National Geographic. Կենդանիներ, որոնք կարող են վերանալ Երկրի երեսից

Աշխարհ 27.11.2019   22:15   180
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վայրի կենդանիների թվաքանակն արագորեն կրճատվում է ամբողջ աշխարհում, և առաջիկա տասնամյակներին Երկրի երեսից կվերանա ավելի քան 1 միլիոն կենդանատեսակ, գրում է Insider-ը:

National Geographic-ի լուսանկարիչ Ջոել Սարտորը 2005 թվականից ճանապարհորդում է ամբողջ աշխարհով՝ լուսանկարելով բնաջնջման վտանգի տակ գտնվող կենդանիներին:

Իր այս նախագծի շրջանակում ավելի քան 9764 կենդանու լուսանկարած Ջոելի լուսանկարները տեղ են գտել National Geographic-ի հոկտեմբերյան թողարկման մեջ, ինչպես նաև վերջերս լույս տեսած The Photo Ark Vanishing: The World's Most Vulnerable Animals գրքում:

nsider-ը ներկայացնում է լուսանկարչի ամենատպավորիչ գործերը:

 

Սումատրյան չորսամյա ռնգեղջյուրը՝ «Սպիտակ կաղնու պահպանության կենտրոնում»

sumatran rhino

Ֆլորիդա նահանգի Յուլիի «Սպիտակ կաղնու պահպանության կենտրոնում» Սարտորը լուսանկարել է Հարապան անունով քառամյա ռնգեղջյուրին։

 

Անհետացող «բրդոտ» կապիկը՝  Բրազիլիայի Մանաուս քաղաքում

gray woolly monkey

Սարտորի լուսանկարները դիտողներին հնարավորություն են տալիս «ուղիղ նայել այն կենդանիների աչքերի մեջ, որոնց հետ մենք բնակվում ենք Երկիր մոլորակի վրա, և տեսնել նրանց գեղեցկությունը, գրավչությունը և մտավոր կարողությունները»:

Ասվածի հիանալի օրինակն է «բրդոտ» կապիկի լուսանկարը:

 

Երկվորյակ կարմրամորթ պանդաները՝ Նեբրասկայի Լինքոլնի անվան մանկական կենդանաբանական այգում

red panda cubs

Նեբրասկայի Լինքոլնի անվան մանկական կենդանաբանական այգի այցելության պահին անհետացող երկվորյակ կարմրամորթ պանդաներն ընդամենը երեք ամսական են եղել:

 

Աֆրիկյան անգղ՝ Քլիվլենդի «Մետրոպարկ» կենդանաբանական այգում

african white backed vulture

Աֆրիկյան սպիտակաթույր անգղին Սարտորը լուսանկարել է «Մետրոպարկ» կենդանաբանական այգում:

Սարտորն իր լուսանկարներով փորձում է ցույց տալ, որ յուրաքանչյուր կենդանատեսակ «կենսական նշանակություն ունի մարդկության գոյության համար»:

 

Սիֆական՝ Մադագասկարի «Լեմուրիա Լենդ» պարկում (Lemuria Land)

diademed sifaka

Զվարթ սիֆակային (լեմուրի տեսակ) Սարտորը լուսանկարել է Մադագասկարի «Լեմուրիա Լենդ» պարկում: Ներկայում բնապահպանության միջազգային միությունն այս կենդանատեսակը դասում է անհետացողղ կենդանիների շարքին:

Պանգո Աբելի անունով օրանգուտանը՝ Կանզասում գտնվող Rolling Hills վայրի կենդանիների պարկում

sumatran orangutan

Բնապահպանության միջազգային միության հաղորդմամբ՝ սումատրյան օրանգուտանն անհետացման վտանգի առջև է կանգնել հանքարդյունաբերության, որսորդության և այլ սպառնալիքների պատճառով:

Անհետացող կանաչ ծովային կրիան լուսանկարվել է Մեքսիկայի XCaret հանգստավայրում

green sea turtle

Մեքսիկայի XCaret հանգստավայրում կրիային Սարտորը լուսանկարել է վերջին տարիներին:

Աղբյուրը՝ tert.am



 Պիտակներ
         կենդանիներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon