Նաթանյահուի կուսակցությունը հաղթում Է Իսրայելում կայացած ընտրություններում

Աշխարհ 25.03.2021   15:34   41

 Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը հաղթում Է Իսրայելում մարտի 23-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընտրողների ձայների 90 տոկսը հաշվելուց հետո, բայց դրանց արդյունքներով կայուն կոալիցիայի եւ նոր կառավարության ստեղծումը քիչ հավանական Է 24-րդ գումարման ապագա Կնեսետում (խորհրդարանում) տեղերի բաշխման պատճառով:

Մարտի 25-ին այդ մասին հաղորդել Է Իսրայելի Kan պետական ռադիոկայանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Քվեների 90 տոկոսը հաշվելուց հետո Նաթանյահուի կողմնակիցների ճեամբարն ստանում Է 59 մանդատ, իսկ նրա մրցակիցների դաշինքը՝ 56,- նշում Է ռադիոկայանը: Այս պահին Կնեսետի (խորհրդարանի) 120 մանդատից 30-ն անցնում Է «Լիկուդին», իսկ ընդդիմության առաջնորդ «Եշ աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդին՝ 18-ը։

Նաթանյահուի կողմնակիցների ճամբարը ձայների հաշվման նախնական արդյունքներով մարտի 25-ի առավոտվա դրությամբ իր վերահսկողության տակ ստանում Է 52 խորհրդարանական մանդատ (30՝ «Լիկուդը», 9՝ ՇԱՍ ծայրահեղ կրոնական կուսակցությունը, 7՝ եւս մեկ ծայրահեղ կրոնական կուսակցություն՝ «Տորայի միացյալ հուդայականությունը» եւ 6՝ «Կրոնական սիոնիզմ» նոր աջ կուսակցությունը), եւս 7 պատգամավորական պորտֆել կարող Է կոալիցիա բերել «Յամինա» աջ կուսակցությունը: Ամեն դեպքում, 59 մանդատը չի բավականացնում կայուն կոալիցիա կազմելու համար, ինչը մեծացնում Է երկրում հինգերորդ ընտրությունների անցկացման հավանականությունը 2021 թվականի աշնանը, նշում Է Yedioth Ahronoth թերթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ
         Նաթանյահու


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb