NASA-ն պլանավորում է Մարս արշավախումբ ուղարկել 2030-ական թվականների կեսերին

Science News 23.05.2020   23:30   686

Դեպի Մարս օդաչուավոր թռիչքը հնարավոր է 2030-ական թվականների կեսերին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական արածության հետազոտման ազգային վարչության (NASA) տնօրեն Ջիմ Բրայդենսթայնը:

«Մենք կողնորոշվում ենք դեպի 2030-ական թվականների կեսերը: Մեծ աշխատանք է սպասվում»,- ասել է նա MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նախքան այդ առաքելությունը, NASA-ի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ կլինի տեխնոլոգիաները փորձարկել Լուսնի վրա և զարգացնել դրանք, որպեսզի հետագայում դրանք կարելի լինի օգտագործել Մարսի վրա: Դրանում NASA-ն կհամագործակցի միջազգային և առևտրային գործընկերների հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



 Պիտակներ
         տիեզերք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon