NASA-ն ներկայացրել է դեպի Լուսին թռիչքների նոր ծրագիրը

Science News 23.11.2020   23:15   201

ԱՄՆ տիեզերագնացության և տիեզերական տարածքի ուսումնասիրման ազգային վարչությունը (NASA) հրապարակել է լուսնային Artemis նորացված ծրագիրը։

Ըստ այդմ, տիեզերագնացների հաջորդ թռիչքը դեպի Լուսին տեղի կունենա չորս տարի անց:

«Առաջին առաքելությունը, որը հայտնի է որպես Artemis 1, նախատեսված է 2021 թվականին առանց տիեզերագնացների, իսկ Artemis 2-ը անձնակազմի հետ միասին թռչելու է 2023 թվականին», – ասված է NASA-ի հայտարարության մեջ:

Իր հերթին, Artemis 3 առաքելությունը լուսնի վրա տիեզերագնացների վայրէջքով նախատեսվում է 2024 թվականին։


 Պիտակներ
         NASA


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb