NASA-ն հրապարակել է Մարսի համայնապատկերը

Science News 29.04.2020   23:30   664

NASA-ն հրապարակել է Մարսի համայնապատկերի տեսագրությունը, որը նկարահանել է ամերիկյան Curiosity մարսագնացը: Հայտնել է տիեզերական գործակալության պաշտոնական կայքը:

Նշվում է, որ մարսագնացն իջել է Վերա Ռուբինի կատարից, որը գտնվում է էլոիդ լեռան վրա՝ Մարսի Գեյլի խառնարանի կենտրոնական բարձրակետին՝ ավելի քան մեկ տարվա հետազոտություններից հետո: Հեռանալուց առաջ մարսագնացը նկարահանել է Rock Hall գագաթնակետին դրա վերջին հորատման շրջանի 360-աստիճանանոց համայնապատկերը:

Տիեզերական գործակալությունը տեսանյութը մոնտաժել է այն համայնապատկերի հիման վրա, որը մարսագնացը նկարահանել է դեկտեմբերի 19-ին:

Curiosity-ն 2012 թվականին վայրէջք է կատարել Մարսի Գեյլի խառնարանի շրջանում, որտեղ լավ են երևում մարսյան գրունտի խորքային շերտերը, որոնք բացահայտում են մոլորակի երկրաբանական պատմությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



 Պիտակներ
         տիեզերք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon