NASA-ն «այլմոլորակային կյանքի որոնման ճանապարհին է»

Science News 23.02.2021   23:00   1124

NASA-ն «այլմոլորակային կյանքի որոնման ճանապարհին է»՝ հայտարարել է NASA-ի աշխատակազմի ղեկավար Ջիմ Բրիդենսթայնը, երբ մարսագնաց Opportunity-ն ցույց էր տվել, որ Մարսն ավելի ակտիվ և հետաքրքիր է, քան մենք կարող էինք պատկերացնել՝ գրում է Independent-ը։

Նրա խոսքերով, ապագա առաքելությունները պետք է թույլ տան գիտնականներին նմուշներ հավաքել Մարսի մակերևույթից, ինչը հնարավորություն կտա ուսումնասիրել դրանք՝ հուսալով գտնել կենդանի էակների կողմից թողնված «բիոազդանշաններ»։

«Մենք կկարողանանք նայել նմուշները և որոշել՝ կա արդյոք այնտեղ բիոազդանշան»,- ասել է Բրիդենսթայնը։ Նա նաև հավելել է, թե նպատակն այն է, որպեսզի «այլ աշխարհում կյանք հայտնաբերվի, դա այն է, ինչին մենք փորձում ենք հասնել։ Եվ մենք դրա ճանապարհին ենք»։

Բրիդենսթայնը նշել է, որ Մարսից կատարված մի շարք դիտարկումներ ցույց են տվել, որ դա կարող է կյանքի համար խոստումնալից վայր լինել։


 Պիտակներ
         տիեզերք, NASA


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb