ՆԱՍԱ-ի տիեզերակայանը կբացվի մասնավոր ճանապարհորդների համար
Նախօրեին Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն (ՆԱՍԱ) հայտնել է, որ այսուհետ Միջազգային տիեզերական կայանը բաց է մասնավոր անձանց համար, հայտնում է Associated Press-ը:
Ըստ հաղորդագրության՝ մասնավոր տիեզերագնացների առաջին թռիչքը տեղի կունենա հաջորդ տարվանից ոչ ուշ:
Տիզերական ճանապարհորդությունը բավականին թանկ հաճույք է լինելու՝ տոմսը կարժենա 58 մլն դոլար: Դրանից բացի, ինչպես հայտնել է գործակալության ֆինանսական սպա Ջեֆ ԴեՎելթը, մասնավոր ճանապարհորդները կայանման մեկ գիշերվա համար պետք է վճարեն 35 հազար դոլար: Կայան ուղևորությունը կտևի 30 օր:
«Եթե մասնավոր տիեզերագնացը ժամանի կայան, նա պետք է վճարի անվտանգության, սնվելու, ջրի և այլ ծառայությունների համար»,- ասել է Դե Վելթը:
Տիեզերակայան թռիչքի համար պարտադիր չէ ճանապարհորդների ԱՄՆ քաղաքացի լինելը: Միակ պայմանն այն է, որ թռիչքը պետք է կատարվի ԱՄՆ կառավարած հրթիռով:
2011 թվականին Շաթլ ծրագիրը փակելուց հետո ՆԱՍԱ-ն տիեզերագնացներին տիեզերակայան էր ուղարկում ռուսական հրթիռներով: Իսկ հիմա գործակալությունը պայմանագիր է կնքել SpaceX եւ Boeing ընկերությունների հետ ապագայում թռիչքներ իրականացնելու համար: Ուղեծիր ուևորվելու համար մասնավոր անձինք պետք է համաձայնագիր կնքեն հենց այս ընկերությունների հետ:
Նմանատիպ նյութեր