ՆԱՍԱ-ի տիեզերակայանը կբացվի մասնավոր ճանապարհորդների համար

Science News 08.06.2019   11:27   232
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Նախօրեին Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն (ՆԱՍԱ) հայտնել է, որ այսուհետ Միջազգային տիեզերական կայանը բաց է մասնավոր անձանց համար, հայտնում է Associated Press-ը:

Ըստ հաղորդագրության՝ մասնավոր տիեզերագնացների առաջին թռիչքը տեղի կունենա հաջորդ տարվանից ոչ ուշ:

Տիզերական ճանապարհորդությունը բավականին թանկ հաճույք է լինելու՝ տոմսը կարժենա 58 մլն դոլար: Դրանից բացի, ինչպես հայտնել է գործակալության ֆինանսական սպա Ջեֆ ԴեՎելթը, մասնավոր ճանապարհորդները կայանման մեկ գիշերվա համար պետք է վճարեն 35 հազար դոլար: Կայան ուղևորությունը կտևի 30 օր:

«Եթե մասնավոր տիեզերագնացը ժամանի կայան, նա պետք է վճարի անվտանգության, սնվելու, ջրի և այլ ծառայությունների համար»,- ասել է Դե Վելթը:

Տիեզերակայան թռիչքի համար պարտադիր չէ ճանապարհորդների ԱՄՆ քաղաքացի լինելը: Միակ պայմանն այն է, որ թռիչքը պետք է կատարվի ԱՄՆ կառավարած հրթիռով:

2011 թվականին Շաթլ ծրագիրը փակելուց հետո ՆԱՍԱ-ն տիեզերագնացներին տիեզերակայան էր ուղարկում ռուսական հրթիռներով: Իսկ հիմա գործակալությունը պայմանագիր է կնքել SpaceX եւ Boeing ընկերությունների հետ ապագայում թռիչքներ իրականացնելու համար: Ուղեծիր ուևորվելու համար մասնավոր անձինք պետք է համաձայնագիր կնքեն հենց այս ընկերությունների հետ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՆԱՍԱ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon