ՆԱՍԱ-ի մարսագնացին ամրացված ուղղաթիռն առաջին լուսանկարն է ուղարկել Մարսից
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների վարչության Perseverance մարսագնացի հետ Կարմիր մոլորակում վայրէջք կատարած Ingenuity փոքր ուղղաթիռը Երկիր է ուղարկել Մարսում արված առաջին լուսանկարը:
ՆԱՍԱ-ի կայքըի հաղորդմամբ, լուսանկարն արվել է ապրիլի 4-ին: Ստացված կադրում երևում է ուղղաթիռի շարժիչի պտուտակների ծայրերն ու մարսիական մակերևույթին հպված անիվները:
Գործակալությունից ակնկալում են, որ անօդաչուն ևս մի քանի լուսանկարներ կուղարկի Երկիր, որոնք արվել են փորձնական թռիչքների ժամանակ:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր