Նարեկ Սարգսյանի արտահանձնումն ընթացքի մեջ է

Օրենքի ուժով 23.01.2019   14:32   421

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը, Պրահայում շարունակում է պահվել արգելանքի տակ։ Այդ մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ  Խաչատրյանը:
«Նրա արտահանձնման գործընթացը շարունակվում է»,- ասել է Խաչատրյանը:
Նարեկ Սարգսյանի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին:
Հիշեցնենք՝ Պրահայում հայտնաբերման պահին Նարեկ Սարգսյանը ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։



 Պիտակներ
         Նարեկ Սարգսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon