Նաումի Օսական Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է
Թենիսի աշխարհի 3-րդ ռակետ Նաումի Օսական Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց մենախաղի քառորդ եզրափակիչում Ճապոնիան ներկայացնող Օսական մրցեց աշխարհի 71-րդ ռակետ Թայվանից Սե Շուվայի հետ: 1 ժամ 7 րոպե ձգված մրցախաղում Օսական գերազանցեց Շուվային երկու սեթերից հետո 2:6, 2:6 հաշվով: Կիսաեզրափակիչում Օսական կմրցի Ուիլյամս-Հալեպ զույգի հաղթողի հետ:
Թենիսի Ավտսրալիայի բաց առաջնությունը 2021 թվականին կանցկացվի փետրվարի 8-21-ը:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր