Նաիրիտ գործարանի դիմաց վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով

14.09.2019   15:10   198
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր կրակոցներ են հնչել Երևանում։

Ժամը 01։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նաիրիտ գործարանի հարևանությամբ կրակոցներ են հնչել։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 01։20-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդը փակել է Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 25-ամյա Ալեն Կ-ի վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենայի ճանապարհը, որից հետո վարորդը և նրա հետ եղած անձանցից մեկը փայտե մահակով և ոտքով հարվածել են ավտոմեքենայի դռանն ու բեռնախցիկին, վնասել այն, իսկ նրանց հետ եղած մեկ այլ անձ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ իր մոտ եղած զենքով կրակոցներ է արձակել ВАЗ 21099-ի ուղղությամբ։

Մինչ Շենգավիթի ոստիկանները դեպքի հանգամանքներն էին պարզում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ Ալեն Կ-ի ավտոմեքենային հարվածել է Երևան քաղաքի Արցախի 4-րդ նրբանցքի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Բ-ն, իսկ ավտոմեքենայի վրա զենք է պահել նույն նրբանցքի բնակիչ՝ 22-ամյա Արմեն Բ-ն։

Ոստիկանների բացատրական գործողությունների արդյունքում նշված անձինք ներկայացել են ոստիկանության Շենգավիթի բաժին, իսկ Արմեն Բ-ն ներկայացրել է նաև «Մակարով» տիպի 4.5 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակը։

Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրի տեղեկություններով՝ Արթուր և Արմեն Բ-երը հարազատ եղբայրներ են, ովքեր բաց են թողնվել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         կրակոցներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon