Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ռազմագերիների և անհետ կորած զինծառայողների հարազատների հետ

Իրադարձային 14.04.2021   10:08   42

Ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետեւանքով գերեվարված եւ անհետ կորած հայ զինծառայողների ծնողների եւ հարազատների հետ:

Կարեւորվեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդիրը միջազգային կառույցներում բարձրաձայնելու հարցը:

Հանդիպման մասնակիցները Նաիրա Զոհրաբյանին փոխանցեցին գերեվարվածների վերաբերյալ փաստական տվյալներ՝ նշելով, որ տեղեկատվությունը նրանք վերցրել են ադրբեջանական «Տելեգրամ» եւ  սոցիալական այլ կայքերից:

Պատգամավորը վստահեցրեց, որ իրեն փոխանցած տեղեկատվությունը ամփոփելուց հետո կփոխանցի միջազգային մի շարք կառույցների, ինչպես նաեւ կներկայացնի ԵԽԽՎ  առաջիկա նիստում, որը մեկնարկելու է ապրիլի 19-ին:

Հայ ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվությունը կփոխանցվի նաեւ ՌԴ Պետական դումայի, ինչպես նաեւ Դաշնային խորհրդի այն պատգամավորներին, որոնց հետ Նաիրա Զոհրաբյանն աշխատում է հայ ռազմագերիների հարցով:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb