Նաիրա Զոհրաբյանի նամակը Բաբկեն Թունյանի հարևան «անգրագետ Պողոսին»

Տեսանկյուն 23.08.2019   00:35   44
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում նամակ է ուղղել «անգրագետ Պողոսին»՝ նրան, ում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի Բաբկեն Թունյանը չէր ցանկացել տեսնել դերակատար Ամուլսարի հարցում որոշում կայացնելու գործում։

Նաիրա Զոհրաբյանի նամակում ասված է․

«Նամակ Պողոսին

Բարև սիրելի Պողոս, որ բազմամարդ ընտանիք ունես ու քո բազմամարդ ընտանիքով մեկ տարի առաջ փողոցներ էիր փակել, մերժելով նախկին հանցավորներին ու քո բազմամարդ ընտանիքը հավատում էր, որ այսուհետ ինքն է երկրում միակ իշխանությունը և իր ու իր բազմամարդ ընտանիքի ձայնը այլևս աղբ ու «ատխոդ» չի, ինչպես եղել է երկար, շատ երկար տարիներ:

Հիմա իմ հարգարժան Պողոս, պարզվում է, դու ու քո բազմամարդ ընտանիքը անգրագետ եք ու էդ դուք ո՞վ եք, որ «գլխաքանակային» առավելություն ունենեալով, հանկարծ որոշեք` Ամուլսարի ճակատագիրը:

Դուք, իմ հարգաժան Պողոս ու պողոսներ, ձեր գործառույթը մեկ տարի առաջ արդեն կատարել եք, երբ դուք Հայաստանի հանրապետության հպարտ քաղաքացի էիք, որին գրկում ու համբուրում էին և ով հավատում էր, որ ինքը այլևս անդառնալիորեն հպարտ է ու անդառնալիորեն քաղաքացի:

Հիմա, իմ բազմամարդ ընտանիքի հայր Պողոս, պարզվում է, ինչպես հայտարարեց իշխանության մի բավականին բարեկիրթ ներկայացուցիչ, դու անգրագետ ես, քո ընտանիքը անգրագետ է և չի կարելի թույլ տալ, որ ընդամենը մեկ տարի առաջ Հայաստանի հպարտ քաղաքացի Պողոսն ու իր բազմամարդ ընտանիքը Ամուլսարի հարցում որոշում կայացնի:

Ահա այսպես, իմ բարեկամ Պողոս:

Միայն մի հարց ունեմ` էս ի՞նչ արեցիր Պողոս: Բարևներ բազմամարդ ընտանիքիդ` իմ լավ Պողոս»:

Նշենք՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում Ամուլսարի հարցով գրել էր, որ ժողովուրդը կարող է սխալվել՝ ոչ բավարար գիտելիք կամ տեղեկություններ ունենալու պատճառով․ «Ես չեմ ուզում, որ իմ հարևան անգրագետ Պողոսը՝ իր անգրագետ բազմամարդ ընտանիքով, ավելի մեծ դեր խաղա կոնկրետ էս հարցում որոշում կայացնելու գործում, քան ես»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Նաիրա Զոհրաբյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon