Նաիրա Զոհրաբյան. «Պարոն ոստիկանապետի պաշտոնակատար, Ձեր ենթակաները օրենք չգիտեն»

Տեսանկյուն 02.12.2019   10:14   149
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Պարոն ոստիկանապետի պաշտոնակատար, Ձեր ենթակաները օրենք չգիտեն

Երեկ «Դիլիջան» ազգային պարկի տնօրենը հրապարակավ գնդակահարել է շանը ու հպարտ հարցազրույց տվել, որ շունն իրենն էր ու կատաղած էր։ Քաղաքացիների ահազանգով ժամանած ոստիկաններն էլ ասել են, թե կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքը դեռ ուժի մեջ չի մտել ու գնացել են։

Որպես օրենքի հեղինակ՝ տեղեկացնում եմ բոլորին, որ օրենքը հոկտեմբերի 23-ից արդեն գործում է եւ քիչ առաջ պաշտոնապես դիմել եմ ՀՀ

Ոստիկանապետի պաշտոնակատարին՝ հանձնարարել սկսել քննություն Սուրիկ Աղաջանյանի հանդեպ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում։

Հանկարծ մեկի մտքով չանցնի, թե դեկորացիայի համար ենք օրենք ընդունել ու գազանները կարող են այսուհետ եւս կենդանի տանջել ու սպանել։

Չի լինելու։ Չենք թողնելու։

Մեկ էլ մի բան. պարոն ոստիկանապետի պաշտոնակատար, ինչ-որ մի կառույցի հանձնարարեք Ձեր ենթակաների համար լիկբեզ անեն, որ իմանան իրենց ոլորտին առնչվող ո՞ր օրենքը երբ է մտել ուժի մեջ։

Հ.Գ. Շանը դաժանաբար գնդակահարածի օգնական տիկինը լալահառաչ մի տեքստ է գրել, որ իր շեֆը սրբությամբ պահում եւ պահպանում է Աստծո ստեղծած յուրաքանչյուր էակի։ Փաստորեն՝ պահպանում է գնդակահարելով։ Ու նման բան ասողը կին է։ Չի բացառվում՝ նաեւ մայր»։



 Պիտակներ
         Նաիրա Զոհրաբյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon