Նաիրա Զոհրաբյան. «Հույս ունեմ, որ մեր խրոխտ ոստիկանությունն այդ հայտարարություններով կզբաղվի»

11.07.2019   11:48   211
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին անհասկանալի է ԼԳԲՏ համայնքի կողմից իրեն թիրախավորումը:

«Ինձանից կարծիք են հարցրել Ստամբուլյան կոնվենցիայի մասին, ես էլ ընդամենն ասել եմ, որ այս պահին ես իմ գնահատականը չեմ հնչեցնի, այն դեռ պետք է գնա Սահմանադրական դատարան, երբ ՍԴ-ն իր եզրակացությունը կտա, այդ ժամանակ էլ ես որպես պատգամավոր իմ տեսակետը կներկայացնեմ››,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավորը:

Զոհրաբյանը նշեց, որ երբ իրեն ասել են՝ տրանսգենդերներ և ԼԳԲՏ համայնքի կողմից իր մանդատը վայր դնելու պահանջի մասին, ինքն ասել է՝ իրենք չեն, որ իրեն գործուղել և վստահության քվե են տվել խորհրդարանում լինելու համար և իրենք չեն, որ մանդատից հրաժարում պետք է պահանջեն:

Զոհրաբյանի խոսքով, այս հայտարարություններից հետո ԼԳԲՏ համայնքը թիրախավորել է իրեն վառելու, վտարելու և մորթելու կոչեր է արել:

«Ես հույս ունեմ, որ մեր խրոխտ ու հերոսական ոստիկանությունն այդ հայտարարություններով, անպայման, կզբաղվի: Հայաստանում բոլորի իրավունքները պետք է լինեն պաշտպանված»,-ասել է ԲՀԿ։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Նաիրա Զոհրաբյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon