Նաիրա Զոհրաբյան. «Հայոց լեզվի տաճարը մի՛ շփոթեք ախոռի հետ»

Տեսանկյուն 15.10.2019   11:28   91
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մի մտեք հայոց լեզվի տաճարը ու մի շփոթեք այն ախոռի հետ:

Ինձ այլևս շատ դժվար է որևէ անհեթեթությամբ զարմացնելը, հատկապես մեր օրերում, երբ գերհզոր արագությամբ ավելանում է անհայրենիք մանկուրտների, դավաճան լակոտների և պետականության վրա թքած ունեցող լածիրակների գլխաքանակը:

Ինձ վաղուց դադարեցրել է զարմացնել տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց ինտելեկի և IQ-ի տոտալ բացակայությունը և մեկ պարզ համադասական նախադասություն արտաբերելու մտավոր անկարողությունը:

Ու հիմա կրթության, գիտության, սպորտի, մշակույթի շատ երկար անունով նախարարությունը փոփոխություն է նախատեսում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում և որոշել է, որ այլևս բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ:

Նախարարի խորհրդականը հաստատել է այս տեղեկությունը, նշելով, որ բուհն ինքը կորոշի` ներառել հայոց լեզու և հայ պատմություուն առարկաները թե՝ ոչ: Որովհետև, ինչպես ասել է խորհրդականը` այդ առարկաների պարտադիր ներառումը հակասում է կրթական ծրագրերի կառուցման ժամանանակից սկզբունքին: Կարճ ասած` նորաձև չի:

Ավելի կարճ ասած` սեքընդ հենդ է:

Ու պատկերացնում ե՞ք՝ ինչ կլինի այն դեպքում, երբ բուհի ռեկտորը լինի մի մանկուրտ, ինչը միանգամայն հնարավոր է եւ որոշի՝ ի՞նչ հայոց լեզու, ի՞նչ հայոց պատմություն, ո՞վ են դրանք ընդհանրապես։

Սա այլևս ծիծաղելի չի և այս մոտեցման հետևանքները արդեն իսկ հասկանալի և կանխատեսելի են:

Տեղյակ եմ, որ մտավորականների և գիտնակնաների այն հատվածը, ովքեր իրենց արժանապատվությունը չեն ծալել ու դել դարակում,արդեն իսկ դիմել եմ շատ երկար անուն ունեցող նախարությանը` վերանայելու այս «նորաձեւ» մոտեցումը: Ուզում եմ հավատալ, որ երբ կառավարությունում զեկուցվի այս «նյու հաուն» հայոց լեզվի և պատմության հանդեպ իմ համոզմամբ ակնածանք ունեցող Նիկոլ Փաշինյանը կկասեցնի այս շատ վտանգավոր տեղ տանող «նորաձևությունը»: Առայժմ` այսքանը:

Այս նախագիծը պաշտպանող մանկուրտների բանակին և նրանց սպասարկող ֆեյսբուքյան ֆեյքերին հորդորում եմ անկանոն շարժումներ չանել և ինչպես ասում էր Վանո Սիրադեղյանը` «Մի մտեք հայոց լեզվի տաճարը, մի շփոթեք այն ախոռի հետ: Դա միակ բանն է, որ մնացել է մեզ»»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Նաիրա Զոհրաբյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon