Նաիրա Զոհրաբյան. «Հայկոն քաղաքապետ չէր, կարգին երևանցի էր»

Տեսանկյուն 10.12.2019   10:33   205
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Փաստորեն, Հայկոն քաղաքապետ չէր, կարգին երևանցի էր.

Ժամանակին, երբ Հայկ Մարությանը քաղաքապետ չէր, այլ մեզ պես շարքային երևանցի ու շատ էր ուզում, որ Երևանի այն ժամանակվա քաղաքապետը ոչ թե տոնածառերի, փուչիկների ու բանտիկների վրա փող «լվա», այլ քաղաքի կենսական խնդիրները լուծի, 2013 թվականի հոկտեմբեր 12-ին, ժամը 13.33-ին, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել`«Այսօր 500 000 դոլար ծախսեցին «տոնակատարության» համար: Իսկ վաղը արթնանալու ենք կիսաքանդ, փոսերով լի, ծառերից զուրկ, տգեղ և տգետ շինություններով պատված մի քաղաքում: Երևանցիներին փուչիկով ու հոգնած լոգոյով չեք խաբի»:

Հայկ ջան, հենց հիմա գրիչս վերցրեցի ու ստորագրեցի քո էս ասած ամեն բառի ու տառի տակ:
Բայց մի բան եմ մտածում` վաղը, երբ «Տոնածառ փարթիի» համար ծախսած կլինես արդեն նախատեսված 700 հազար դոլարը, մենք ինչպիսի՞ Երևանում ենք արթնանալու:

Էս ինչ կարգի երևանցի կորցրեցինք»։



 Պիտակներ
         Նաիրա Զոհրաբյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon