Նաիրա Զոհրաբյան. «Ամեն ինչ կանեմ, որ հանկարծ չշատանաք»

Տեսանկյուն 11.01.2020   10:59   372
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Իմքայլական տղամարդ պատգամավորը իմքայլական կին պատգամավորին վիրավորել է: Տգեղ: Շատ տգեղ: Կնոջ ամենացավալի նյարդին դիպչելով:

Բայց ես ինչ-որ չեմ լսում կանանց դեմ խտրականության, հոմոֆոբիայի, սեքսիզմի դեմ պայքարի առաջամարտիկ թիմակից ֆեմինիստուհիների բողոքն ու ընդվզումը:

Էս ո՞ւր եք, կանանց դեմ խտրականության առաջնագծում կռիվ տվող ռոզալյուքսեմբուրգներ ու կլարացետկիններ: Թե՞ ձեր ֆեմինիստական «դուխը» հերիքում է մինչև առաջին պատահած միջազգային կառույցի դուռը` հերթական գրանտը ստանալու և կանանց դեմ խտրականության բոլոր ձևերի դեմ, գրանտի չափաբաժնի շրջանակում, «պայքարելու» համար, ու մեկ էլ օրը 90 հատ նամակ տարբեր ատյաններ գրելու, որ Նաիրա Զոհրաբյանը ոնց որ թե էնքան էլ ֆեմինիստ չէ:

Ձեր կին գործընկերոջն են վիրավորել ու վիրավորանքը ձեր սիրած սյուժեի շրջանակում է, ինչի մասին օրը հազար հատ ստատուս եք գրում ու նույնքան էլ հարցազրույց տալիս:

Իսկ իրականում` դուք չեք էլ պատկերացնում, թե ինչքան ողորմելի ու խեղճ եք, հոգով ինչքան հաշմանդամ եք ու ինչքան տգեղ եք էդ ձեր կեղծ արժեքներով ու հերթական գրանտի սահմաններում լալահառաչ տեքստերով:

Ու ինչ լավ է, որ ձեր տեսակը` մանկուրտ, անհայրենիք ու կեղծ՝ քիչ է, ու ես ինձանից կախված ամեն ինչ կանեմ, որ հանկարծ չշատանաք:
Դա ես ձեզ խոստանում եմ»:



 Պիտակներ
         Նաիրա Զոհրաբյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon