Ն․ Զոհրաբյան․ «Սենսացիոն հայտարարություն է արվել»

Տեսանկյուն 21.02.2019   14:05   540

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Բա ինչի՞ էիք ինձ խարույկի վրա ուզում այրել:
Երեկ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը սենսացիոն հայտարարություն արեց։

Կինոյի միության նախագահը հայտարարեց, որ ստեղծագործական միությունները ժամանակին ԱԱԾ-ի կողմից ստեղծված հիմնարկներ են եղել, որոնք հիմնականում հետեւում եւ հետապնդում էին արվեստագետներին, որպեսզի նրանք «գծից» դուրս չգան, որովհետև արվեստագետները լինում եմ կա՛մ ստորաքարշ, կա՛մ շատ ըմբոստ։ Եվ, ուստի, ժամանակն է, որ ստեղծագործական միությունների ողջ հայեցակարգը փոխվի։

Ժամանակին, երբ ես շատ ավելի նուրբ ու մեղմիկ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ ստեղծագործական միությունների շահերից է բխում գնալ հեղափոխական եւ արմատական փոփոխությունների, որպեսզի ստեղծագործական միությունը ձավար բաժանող կառույցից հնարավորություն ունենա դառնալու ստեղծագործական խնդիրներ գեներացնող, բարձրացնող եւ լուծող հարթակի, ստեղծագործական միությունների հարգարժան ղեկավարները մեկ բռունցք դարձած իմ դեմ նամակներ հղեցին «Կրեմլ», «Տրապիզոն» ու եթե Հռոմի պապի հասցեն էլ իմանային` երեւի իրեն էլ ուղարկեին։ Իսկ մի պոետ, որ իրեն համարում է անդառնալի դասական, մտորում էր խարույկ վրա ինձ այրել` որպես հայ բազմադարյան մշակույթին դեմ գործչի։

Սա չէի հիշի, եթե Հարություն Խաչատրյանն ինքը չբարձրացներ ստեղծագործական միությունները վերափոխելու խնդիրը, ինչը միանշանակ պաշտպանում եմ, և պատրաստ եմ օրենսդրական դաշտում լինել ձեր աջակիցը»։


 Պիտակներ
         Նաիրա Զոհրաբյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb