Ն․ Փաշինյանի և Ա․ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ ընդլայնված կազմով խորհրդակցություն

Իրադարձային 22.01.2021   11:18   37

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն:

«Այսօր անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով անցկացնում ենք խորհրդակցություն, առաջիկայում նման խորհրդակցություններ ավելի հաճախ պետք է անենք, որպեսզի մեր գործողությունները լինեն համադրված»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ մի շարք ուղղություններով տարբեր գերատեսչություններում կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է խորհրդակցությանն Արցախի Հանրապետության նախագահի մասնակցությունը՝ տեղեկատվության փոխանակման, մարտավարական և ռազմավարական առումով հետագա անելիքների պլանավորման համատեքստում:

Կառավարության ղեկավարը նշել է, որ այսօր կքննարկվեն ընթացիկ հարցերը, որոնք այս պահին կան օրակարգում:


 Պիտակներ
         ԱԽ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb