Ն․ Փաաշինյան․ «Ճանապարհ չեք փակելու, դուք դրա լիազորությունը չունեք»

Քաղաքական 15.01.2019   14:01   278


Ֆեյսբուքի ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարբեր բողոքի գործողությունների ժամանակ փողոցներ փակելուն։ Որպես օրինակ, բերվել են Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հետ կապված Էջմիածնում տեղի ունեցող իրադարձությունները:
«Ասում են՝ բա լա՞վ է, որ դուք փակում էիք: Հարգելի քաղաքացիներ, մենք փակում էինք, որովհետև երկրում չկար ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը: Այսօր մեր քաղաքացիներն իրենց իշխանությունը ձևավորել են ազատ, արդար ընտրություններով: Եվ այդ իշխանությունը պետք է առկա խնդիրները լուծի: Մարդիկ ասում են՝ Մանվել Գրիգորյանին բաց են թողել: Այնպիսի տպավորություն է, որ իրենք են Մանվել Գրիգորյանին բռնել, մենք էլ բաց ենք թողել: Մեր իշխանության, կառավարության գործունեության արդյունքում են տեղի ունեցել այդ բացահայտումները: Հիմա այն գործողությունները, որոնք արվում են ճանապարհները փակելու հետ կապված, արվում են ուղիղ ընդդեմ կառավարության: Ճանապարհ չեք փակելու, դուք դրա լիազորությունները չունեք։ Կրկին հուսահատ շեշտադրումներ են ի հայտ գալիս, թե տեսեք կառավարությունը չի կարող ճանապարհները բաց պահել, ոչինչ չի փոխվում եւ այլն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:



 Պիտակներ
         Ճանապարհ փակել


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon