Ն․ Բաբայան․ «Խաչատուր Սուքիասյանը երբեք չի դիմել այդ հարցով»

06.11.2019   13:52   91
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելես» հյուրանոցը ձեռք բերելու համար հետաքրքրվողներ կան՝ նրանք հայեր են, բայց ոչ Հայաստանից։ 

Հիշեցնենք՝ հյուրանոցը Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանը սեպտեմբերին փոխանցեց պետության հաշվեկշռին։

Ըստ բաբայանի՝ հյուրանոցը ամենուշը դեկտեմբեր ամսին սեփականատեր կունենա։

«Հուսով ենք, որ շուտով Կառավարության նախագիծը կներկայացնենք, և այն կընդունվի՝ հյուրանոցն աճուրդով վաճառելու վերաբերյալ»,- ասաց պարոն Բաբայանը։

«Ա1+»-ի հարցին, թե Կառավարությունը հակվա՞ծ է հյուրանոցը վաճառել գործարար Խաչատուր Սուքիասյանին, Նարեկ Բաբայանը բացասական պատասխան տվեց։

«Իրականությանը չի համապատասխանում, Խաչատուր Սուքիասյանը երբեք չի դիմել այդ հարցով»,- ասաց Նարեկ Բաբայանը։

Նշենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Խաչատուր Սուքիասյանը մտադիր է ձեռք բերել «Գոլդեն փելես» հյուրանոցը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         հյուրանոց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon