Մյանմայում ցույցերի ճնշման ժամանակ 38 մարդ է սպանվել

Աշխարհ 04.03.2021   10:25   44

Մյանմայում շարունակվում են բողոքի ակցիաները զինվորականության կողմից իշխանության զավթման դեմ։ BBC-ի փոխանցմամբ՝ մարտի 3-ին տեղի ունեցած ցույցերը բնութագրվել են որպես «ամենաարյունալին» վերջին մեկ ամսվա ընթացքում։ Իրավապահները մարտական փամփուշտներ են կիրառել ցուցարարների դեմ, սպանվել է առնվազն 38 մարդ։

Մյանմայում ռազմական հեղաշրջման դեմ բողոքի ակցիաները շարունակվում են փետրվարի 1-ից, երբ զինվորականները ձերբակալեցին Խաղաղության նոբելյան մրցանակակիր և իշխող կուսակցության ղեկավար Աուն Սան Սու Չժիին, երկրի նախագահ Վին Մյինին և կառավարության տարբեր անդամների։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb