Մյանմայի նախագահին նոր մեղադրանքներ են առաջադրել

Աշխարհ 03.03.2021   15:00   47

Երկու նոր մեղադրանքներ են առաջադրվել զինվորական հեղաշրջման ընթացքում ձերբակալված՝ Մյանմայի նախագահ Վին Մինի դեմ: Մարտի 3-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով փաստաբանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տեղեկություններով՝ Վին Մինին այդ թվում մեղսագրում են սահմանադրության խախտում, որը պատժվում Է մինչեւ երեք տարի ժամկետով բանտարկությամբ: Մյուս մեղադրանքի բովանադակությունը չեն հայտնում: Ինչպես հայտարարել Է պետության ղեկավարի փաստաբանը, Վան Մմինի գործով դատաքննության ժամկետն առայժմ հայտնի չԷ:

Փետրվարի 1-ին մյանմացի զինվորականները հայտարարել են մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն սահմանելու եւ երկրի ղեկավարության, ներառյալ նախագահ Վան Մինի եւ պետական խորհրական Աուն Սան Սու Չժիի պաշտոնազրկման մասին: Բանակի ներկայացուցիչները դա բացատրել են 2020 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններում ընդգրկուն կեղծարարություններով: Զինվորականները ներկայացրել են կաբինետի անդամների նորացված ցուցակը, նրանք արդեն զբաղեցրել են նախարարկան պաշտոնները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ
         Մյանմա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb