Մյանմայի ցույցերի ժամանակ 1 օրում 18 մարդ է սպանվել

Աշխարհ 01.03.2021   08:49   59

Մյանմայում զինվորականների կողմից իշխանության զավթման դեմ բողոքի ակցիաների ժամանակ ուժայինները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ, սպանվել է առնվազն 18 մարդ,  ավելի քան 30-ը վիրավորվեմ են։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակին։

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Մյանմայում ցուցարարների դեմ բռնության էսկալացիան և կոչ անում զինվորականներին անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ»,-ասված է կազմակերպության թվիթերյան գրառման մեջ։

Գործակալության հաղորդմամբ՝ ցույցեր են անցկացվել երկրի մի շարք քաղաքներում։ Յանգոնում ուժայինները ցուցարարների դեմ կիրառել են լուսաձայնային նռնակներ, արցունքաբեր գազ, ինչպես նաև մարտական փամփուշտներ արձակել։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb