Մխիթարյանը վերադարձավ գոլով

Սպորտ 08.02.2020   09:53   623

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն Հռոմի Օլիմպիական մարզադաշտում հյուրընկալեց «Բոլոնյա»-ին:

Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեցին «Բոլոնյա»-ի ֆուտբոլիստները, այնուհետ` 22-րդ րոպեին «Բոլոնյա»-ից Դենսոիլը դարձավ ինքնագոլի հեղինակ:

Հյուրերին հաջողվեց առաջին կեսում կրկին առաջ անցնել հաշվի մեջ` 26-րդ րոպեին աչքի ընկավ Բարովը:

Երկրորդ կեսի մեկնարկում «Բոլոնյա»-ի ֆուտբոլիստները խփեցին երրորդ գնդակը: «Ռոմա»-ի կազմում երկրորդ գնդակը հեղինակեց Հենրիխ Մխիթարյանը, ով մոտ մեկ ապաքինվում էր վնասվածքից: Ի դեպ, Մխիթարյանը հանդիպմանը մասնակցեց հանդիպման մեկնարկային րոպեներից: «Ռոմա»-«Բոլոնյա»` 2:3:

Այս պարտությունից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում մնաց 5-րդ տեղում և ունի 39 միավոր:



 Պիտակներ
         Մխիթարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon