Մխիթարյանը շատ կարևոր է Հայաստանի հավաքականի համար․ Կապառոս

Սպորտ 30.03.2021   14:08   37

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն անդրադարձել է իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը վնասվածքի պատճառով չի մասնակցում ազգային թիմի հավաքին:

«Մեծագույն ֆուտբոլիստները միշտ կարևոր են, իսկ մեր դեպքում՝ նաև այն պատճառով, որ մեր թիմում քիչ են նրա պես տաղանդավոր խաղացողները: Բացի այդ, նա, իրոք, հոգ է տանում հավաքականի մասին իր մյուս բոլոր թիմակիցների պես:

Սեփական հավաքականի նկատմամբ սերը մեզ առավելություն է տալիս մյուս թիմերի նկատմամբ»,- La Repubblicaի հետ հարցազրույցում ասել է իսպանացի մասնագետը:


 Պիտակներ
         Կապառոս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb