Մխիթարյանը շարունակում է մարզվել անհատական ծրագրով
«Ռոման» շարունակում է պատրաստվել Ա Սերիայի շրջանակում «Սասուոլոյի» դեմ առաջիկա հանդիպմանը:
Թիմի ֆուտբոլիստները գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի ղեկավարությամբ այսօր մարզում են անցկացրել Տրիգորիայի մարզաբազայում:
Il Romanista-ի հաղորդմամբ՝ Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մարզվել անհատական ծրագրով:
Հիշեցնենք՝ 32-ամյա հայ ֆուտբոլիստը սրունքի վնասվածք ունի: Ակնկալվում է, որ նա պատրաստ կլինի «Այաքսի» դեմ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ առաջին հանդիպմանը:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր