Մխիթարյանը «Ռոմա»-ի 2020 թվականի երկրորդ լավագույն ռմբարկուն է

Սպորտ 30.12.2020   11:33   129

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի 2020 թվականի երկրորդ լավագույն ռմբարկուն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ռոմա»-ն ներկայացրել է անցնող տարվա ռմբարկուների ցուցակը, որը գլխավորում է Էդին Ջեկոն: Նա 36 խաղում խփել է 16 գնդակ: Ընդհանուր մրցաշարերում վերցրած Մխիթարյանը 36 խաղում խփել է 14 գնդակ: Եռյակը եզրափակում է Ժորդան Վերետուն, ով 38 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ:

Մխիթարյանն այժմ նաև հավակնում է «Ռոմա»-ի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:


 Պիտակներ
         Մխիթարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb