Մխիթարյանը կարող է անվճար հեռանալ «Ռոմայից»

Սպորտ 28.04.2021   19:15   52

Հենրիխ Մխիթարյանը կարող է անվճար հեռանալ «Ռոմայից»: Խոսակցությունն այն մասին, թե որտեղ կխաղա նա նոր մրցաշրջանում, շարունակվում է արդեն 3 ամիս: Այս մասին գրել է ռուսական Sport24-ի լրագրող Արարատ Մամբրեյանն իր տելեգրամյան ալիքում։

Ըստ աղբյուրի՝ Հենրիխն առաջարկներ ունի ինչպես ներկայիս ակումբից, այնպես էլ «Յուվենտուսից», և, անկասկած, կհետաքրքրի ռուսական ակումբներին ՝ ի դեմս «Զենիթի» և Մոսկվայի «Սպարտակի»:

Ամենահավանական տարբերակը «Յուվենտուս» տեղափոխվելն է, որը վաղուց հետաքրքրված է հայ կիսապաշտպանի ծառայություններով: «Յուվենտուսի» ղեկավարներն ակնկալում են համաձայնության գալ Մինա Ռայոլայի հետ, ով վաղուց ընկերական հարաբերությունների մեջ է թուրինյան ակումբի մարզական տնօրեն Պավել Նեդվեդի հետ:

Աղբուրը նաև նշում է, որ Հենրիխը դեմ չէ Հռոմում կարիերան շարունակելուն: Նա իրեն շատ լավ է զգում Իտալիայի մայրաքաղաքում, որտեղ բնակություն է հաստատել ընտանիքի հետ: Շատ բան կախված է նրանից, թե ով կգլխավորի «Ռոման»:

Հիշեցնենք, որ երեկ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսի» ներկայացուցիչները սկսել են բանակցել Մխիթարյանի հետ։


 Պիտակներ
         Մխիթարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb