Մխիթարյանը հնարավոր է նոր վնասվածք ունի

Սպորտ 08.01.2020   11:08   746

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է նոր վնասվածք ունի:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` այս մասին գրում է Calciomercato.com կայքը՝ հավելելով, որ հայ ֆուտբոլիստն առաջիկա օրերին բուժզննում կանցնի վնասվածքի աստիճանը պարզելու համար: Նա ցավեր ունի ձախ ազդրի հատվածում:

Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ռոմա»-ի առաջիկա հանդիպումը, որտեղ «գայլերի» մրցակիցը «Յուվենտուս»-ն է: Այդ խաղը կկայանա հունվարի 12-ին:

«Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 4-րդն է և ունի 35 միավոր:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb