Մխիթարյանը հաջորդ շաբաթ կվերադառնա «Արսենալի» ընդհանուր խումբ

Սպորտ 17.01.2019   16:19   449

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալի» ընդհանուր խմբում մարզումները կսվերսկսի հաջորդ շաբաթ։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Հայ ֆուտբոլիստը բաց կթողնի հունվարի 19-ին կայանալիք Լոնդոնի «Չելսիի» դեմ Պրեմյեր լիգայի առաջիկա տուրի հանդիպումը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հունվարի 10-ին վերսկսել էր մարզումները վնասվածքից հետո:



 Պիտակներ
         «Արսենալ», Հենրիխ Մխիթարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon