Մխիթարյան․ «Տեղափոխության մասին լուրերը երբեմն ծիծաղելի են»

Սպորտ 08.08.2019   16:11   174
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է առաջիկա մրցաշրջանում ակումբի տրամադրվածության մասին:

«Նախորդ մրցաշրջանում մենք հնարավորություն ունեինք մտնելու Անգլիայի առաջնության քառյակի մեջ, ցավոք, դա մեզ չհաջողվեց, բայց հավատում էինք մինչև վերջին րոպեն: Հնարավորություն կար հանդես գալու Չեմպիոնների լիգայում, եթե հաղթեինք Եվրոպայի լիգայի եզրափակիչում, սակայն դա ևս չարեցինք: Հիասթափված էինք, սակայն հաջորդ մրցաշրջանում մենք նոր հնարավորություն կունենանք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքը փոխանցում է BBC-ին:

Հայ կիսապաշտպանը խոսել է շրջանառվող այն լուրերի մասին, ըստ որոնց, ինքը կփոխի ակումբը՝ շեշտելով, որ երբեմն կարդում է լուրեր իր տեղափոխության մասին, որոնք ճիշտ չեն: «Երբեմն տեղափոխության մասին լուրերը ծիծաղելի են»,-նշել է նա:

Անգլիայի առաջնության` Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին խաղում` օգոստոսի 11-ին, «Արսենալն» արտագնա խաղում կմրցի «Նյուքասլի» հետ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մխիթարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon