Մտավոր սեփականության համաշխարհային օրն է

Օրացույց 26.04.2019   09:00   1228

Ապրիլի 26–ին, նշվում է Մտավոր սեփականության համաշխարհային օրը (World Intellectual Property Day)։ Այս օրը հնարավորություն է տալիս ընդգծել նորարարության, ստեղծագործ աշխատանքի դերը մարդու ամենօրյա կյանքում և հասարակության զարգացման մեջ։

Մտավոր սեփականության համաշխարհային օրը 2000թ. սեպտեմբերին հիմնել է Մտավոր սեփականության միջազգային կազմակերպության գլխավոր համաժողովը և  նշվում է 2001 թ.-ից։

Ամեն տարի «Մտավոր սեփականության օրը» նվիրվում է որևէ թեմայի։ Անց են կացվում մի շարք միջոցառումներ, հանդիպումներ, որոնց նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն խնդիրների վրա, որոնց հետ առերեսվում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը՝ հասարակության լայն զանգվածներին հասցնել մտավոր սեփականության բնույթը, մտավոր սեփականության պաշտպանության ձևերն ու դրա կարևորությունը մարդկության զարգացման գործում։

Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության պահպանության ազգային համակարգի ձևավորումը սկսվել է 1992 թվականի հունվարին Հայաստանի կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության և 1993 թվականի դեկտեմբերին Հեղինակային իրավունքի ազգային գործակալության ստեղծմամբ։

Հետագայում, 2002 թվականի մարտին այս երկու մարմինների միաձուլմամբ ստեղծվեց Մտավոր սեփականության գործակալությունը, որն ունի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կազմում գործող առանձնացված ստորաբաժանման կարգավիճակ։ Նույն թվականին կառավարությունը հաստատել է գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը։

Այս տարի Հայաստանում ներդրվել է IPChain նոր տեխնոլոգիական համակարգը, որը մտավոր սեփականատերերին և հեղինակային իրավունք ունեցողներին նոր հնարարավորություններ է ստեղծում՝ թափանցիկ ու պարզ ճանապարհով հետևելու իրենց սեփականությանը՝ համաշխարհային մտավոր սեփականության շուկայում։։


 Պիտակներ
         IPChain, ապրիլի 26, Միջազգային օրեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb