Մտավախություն ունեմ, որ Թուրքիան կարող է բռնակցել կղզու հյուսիսը․ Կիպրոսի ԱԳ նախարար

Աշխարհ 17.11.2020   17:00   42

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Քրիստոդուլիդիսը մտավախություն ունի, որ Թուրքիան, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ, կարող է բռնի կերպով անեքսիայի ենթարկել կղզու հյուսիսային մասը մինչև 2023 թվականը, եթե մինչ այդ կիպրական խնդիրը չհանգուցալուծվի: 

Ցավոք սրտի, Կիպրոսի օկուպացված տարածքները, Սիրիայի հյուսիսային տարածքները, Իրաքի հյուսիսային շրջանները բոլորը թիրախ են պարոն Էրդողանի համար, և դա պետք է անհանգստացնի մեզ, և, իհարկե, մենք մտահոգված ենք», – ասել է արտգործնախարարը ելույթ ունենալով Ազգային ժողովում:

Կիպրոսի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝«Թուրքիայի կողմից աննախադեպ սադրանքները» շարունակվում են Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանում, այդ թվում ՝ Կիպրոսում:

Նախարարը նշել է, որ այս ամենը տեղի է ունեցել «Էրդողանի նեոօսմանյան մոտեցման պատճառով»`լուծել միջազգային խնդիրները Թուրքիայի հանրապետության հիմնադրման 100-ամյակի լույսի ներքո: Սրանք նաև մահմեդական աշխարհի գլխին կանգնելու, ինչպես նաև քաղաքացիների ուշադրությունը Թուրքիայի առջև ծառացած տնտեսական ճգնաժամից շեղելու Անկարայի փորձերն են:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb