Մուշեղ Սաղաթելյանը մեկ տարուց ավելի է, ինչ գտնվում անգիտակից վիճակում

Իրադարձային 13.08.2019   16:50   80
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2008-ի մարտի 1-ի  իրադարձություններից հետո դատապարտված Մուշեղ Սաղաթելյանի գործով նոր քննությանը նրա պաշտպան Սեդա Սաֆարյանը դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու մասին միջնորդություն է ներկայացրել՝ պարզելու, թե արդյոք Սաղաթելյանի առողջական վիճակը թույլ է տալիս մասնակցել դատական նիստերին։

Սաղաթելյանը մեկ տարուց ավելի է, ինչ գտնվում է հիվանդանոցում՝ անգիտակից վիճակում, և, ինչպես դատարանում ասաց Սեդա Սաֆարյանը, ի վիճակի չէ մասնակցել դատական նիստերին․

 «Սակայն, կարծում եմ, որ դրա համար բժշկի կարծիք է պետք, որպեսզի հաստատի այս հանգամանքը: Հետևապես դատարանը պետք է նշանակի դատաբժշկական փորձաքննություն»:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը, միանալով միջնորդությանը, ասաց, որ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու հիմքերն առկա են։ Փորձաքննություն նշանակելու համար փորձագետին առաջադրեց հետևյալ հարցերը․

 «Առկա՞ է արդյոք որևէ հիվանդություն, առկայության դեպքում ի՞նչ հիվանդություններ են դրանք, առկա հիվանդությունների պայմաններում ամբաստանյալը կարո՞ղ է մասնակցել արդյոք դատական քննության, թե ոչ, եթե կարող է մասնակցել, ի՞նչ տևողությամբ»:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի այսօր։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մուշեղ Սաղաթելյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon