Մուրացկանությունը՝ մարդու իրավունք․ ՄԻԵԴ

Աշխարհ 04.02.2021   16:33   52

Շվեյցարիայում մուրացկաններին թույլ կտան մուրացկանություն անել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկրի իշխանություններին մեղավոր ճանաչեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան խախտելու մեջ`ողորմություն խնդրողներին հետապնդելու համար:

«Լակատուսն ընդդեմ Շվեյցարիայի» ՄԻԵԴ վճռով Շվեյցարիայի իշխանությունները ստիպված կլինեն փոխհատուցել ռումինացի մի կնոջ, որը մուրացկանություն էր անում Ժնևի մայրուղիներից մեկում և տուգանվել էր 500 ֆրանկով՝ մոտավորապես 466 եվրո: Քանի որ նա աշխատանք չուներ և սոցիալական օգնություն չէր ստանում, չէր վճարել տուգանքը, որի պատճառով կնոջ նկատմամբ կիրառվել էր 5-օրյա կալանք։

Յոթ տարի անց ՄԻԵԴ-ը եզրակացրեց, որ պատիժը չի համապատասխանում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կամ տեղի բնակիչների իրավունքները պաշտպանելուն: Ավելին, Շվեյցարիայի իշխանությունների քաղաքականությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անձնական և ընտանեկան կյանքի հարգանքի իրավունքի մասին հոդվածին:

Դատարանի վճռում ասվում է, որ տուժողն ապրուստի միջոց չի ունեցել, գտնվել է «ծայրահեղ խոցելի» իրավիճակում և ուներ մարդու արժանապատվության պահպանման իրավունք՝  օգնություն խնդրելու միջոցով իր իրավիճակը շտկելու համար:

Այժմ Ժնևի կանտոնը ստիպված կլինի նրան վճարել 922 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

 


 Պիտակներ
         Մուրացկանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb