«Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումն անընդունելի է». Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրադարձային 04.09.2020   17:20   67

Իրանը կտրականապես անընդունելի է համարում ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումը և խստորեն դատապարտում է նման գործողությունները: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն, գրում է eadaily.com կայքը` հղում տալով IRNA պետական տեղեկատվական գործակալությանը:

«Մուհամեդ մարգարեի և մյուս մարգարեների նկատմամբ ցանկացած անհարգալից վերաբերմունք անընդունելի է։ Խոսքի ազատությունը կարևոր արժեք է, որը պետք է օգտագործվի մարդկանց խաղաղ գոյակցության համար», - նշել են Իրանի արտաքին գործերի նախարարությունում:

Խատիբզադեի խոսքով ՝ «ֆրանսիական հրատարակության վիրավորական հրապարակումները վերահրապարակվել են խոսքի ազատության պատրվակով», բայց «վիրավորել են աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մուսուլմանների զգացմունքները»:

Ֆրանսիական Charlie Hebdo սատիրիկ շաբաթաթերթի հրատարակությունը սեպտեմբերի 2-ին որոշել է իր նոր համարում կրկին տպագրել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, որոնք ամսագրի խմբագրությունը ահաբեկիչների թիրախ էին դարձրել 2015թ. սկզբին:



 Պիտակներ
         Մուհամեդ մարգարե


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb