Մովսես Հակոբյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Իրադարձային 18.11.2020   16:36   40

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը ազատման դիմում է ներկայացրել:

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը.«Հիմա իմ հրամանը կհաստատեն, պատճառների մասին կխոսեմ ասուլիսի ընթացքում»:

 Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 24-ի ՀՀ վարչապետի որոշմամբ Մովսես Հակոբյանը ազատվել էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից և նշանակվել գլխավոր ռազմական տեսուչ:

Նախկինում զբաղեցրել է ԼՂՀ պաշտպանության նախարարի, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնները:


 Պիտակներ
         Մովսես Հակոբյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb