Մոսկվայում հայի վրա հարձակվելու հետ կապված ադրբեջանցիներ են ձերբակալվել

Հրատապ 24.07.2020   09:52   569

Ռուսաստանի հայերի միավորման անդամ Դավիթ Տոնոյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ ադրբեջանցիները դանակահարել են իր ծանոթին:

Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես են ՕՄՕՆ-ի աշխատակիցները ձերբակալում ադրբեջանցիներին: Տոնոյանի խոսքով, ՕՄՕՆ-ը եւ «Ռոսգվարդիան» ամբողջությամբ շրջափակել են Մոսկվայի Մարյինոյի, Բրատիսլավսկայայի եւ Լյուբլինոյի շրջանները: «Բոլոր ավտոմեքենաները ստուգում են, արդեն կան ձերբակալվածներ»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ քաղաքական գործիչ Արամ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հղում անելով Infoteka24.ru կայքին, որտեղ երեւում է, թե ինչպես են ադրբեջանցիները մի քանի հոգով ծեծի ենթարկում մեքենայի մեջ նստած տղամարդուն, կոտրում մեքենայի ապակիները:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb