Մոսկվայում ձերբակալվել է օրենքով գող Արթուր Ղարիբյանը

Աշխարհ 24.01.2019   13:30   357

Մոսկվայի շրջանային դատարաններից մեկը 44-ամյա օրենքով գող Արթուր Ղարիբյանին ազատազրկելու վճիռ է կայացրել՝ նրան մեղադրելով խոշոր չափի թմրանյութեր անօրինական պահելու մեջ։

«Պրայմ Կրայմ» տեղեկատվական գործակալությունը հայտնել է, որ Ղարիբյանը կալանավորվել է Մոսկվայի «Շեֆ kebab & steak» ռեստորանի մոտ։ Անձնական խուզարկության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է մոտ 4 գրամ «մետադոն» տեսակի թմրանյութ։ Եթե Ղարիբյանի մեղքն ապացուցվի, նրան 10 տարվա ազատազրկում է սպառնում։

Որոշ տվյալներով ծնունդով Բաքվից Արթուր Ղարիբյանը գողական ընտանիքի կողմից ընդունվել է Ալիկ Մինալյանի հետ միասին՝ Դաթո Տաշքենդսկայայի հովանավորությամբ և Շաքրոյի, Դեդ Հասանի ու Կրասնոդարի մարզում ապրող էլի մի շարք օրենքով գողերի համաձայնությամբ։

Առաջին անգամ ճաղերի հետևում Արթուր Ղարիբյանը հայտնվել է 2010թ․՝ նույնպես խոշոր չափերի «մետադոն» պահելու համար, սակայն չորս ամիսը չլրացած՝ նա ազատ է արձակվել՝ ստանալով պայմանական ժամկետ։ Շուտով պայմանական ժամկետը խախտելու համար Ղարիբյանի հանդեպ հետախուզում է հայտարարվել։ Անցյալ տարվա հունվարին նրան բռնել էին Կիպրոսում, սակայն դատարանի ճանապարհին նրան հաջողվել էր փախչել։

Իրավապահները ակնկալում են, որ այս անգամ «օրենքով գողը» երկար ժամանակով կազատազրկվի և նրա ժամկետին կավելանա նաև նախորդ պայմանականը։



 Պիտակներ
         օրենքով գողեր, Արթուր Ղարիբյան, հանցաշխարհ, հանցաշխարհի հայեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon