Մոսկվայում ամենացուրտ գիշերն է գրանցվել ձմռան սկզբից ի վեր

Աշխարհ 23.02.2021   11:23   51

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքի գլխավոր օդերևութաբանական կայանում փետրվարի 23-ին ժամը 07:00-ի դրությամբ իջել Էր մինչև մինուս 21,1 աստիճան: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են Մոսկվայի օդերևութաբանական բյուրոյում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անցած գիշերն ամենացուրտն Է եղել Մոսկվայում այս ձմռան սկսվելուց ի վեր»,-ասել Է օդերևութաբանական բյուրոյի ներկայացուցիչը:

Նա հիշեցրել Է, որ մայրաքաղաքում 2020-2021 թվականների ձմռանը նախորդ ջերմաստիճանային նվազագույնը գրանցվել Է հունվարի 18-ին (մինուս 23,6 աստիճան): Օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության մեջ ամենացուրտը Մոսկվայում գրանցվել Է 1945 թվականին (մինուս 30,5 աստիճան), ճշտել են օդերևութաբանական բյուրոյում:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ անսովոր ցրտերի պատճառով մայրաքաղաքում մինչև փետրվարի 23-ը ժամը 10:00-ն գործում Է եղանային վտանգավորության նախավերջին՝ «նարնջագույն» մակարդակ:

Օդերևութաբանների կանխատեսմամբ, Մոսկվայի տարածաշրջանն սպասում Է մինուս 20 աստիճանից ցածր ևս մեկ սառնամանիքային գիշեր, իսկ հինգշաբթի օրվանից՝ փետրվարի 25-ից, եղանակը կսկսի կտրուկ տաքանալ:

Լույս փետրվարի 26-ի գիշերը Մոսկվայում և Մերձմոսկվայում տեղ-տեղ սպասվում Է մինչև պլյուս 5 աստիճան:


 Պիտակներ
         ամենացուրտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb